Ռուսաստանը խոշորագույն հարվածներից մեկն է հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին (տեսանյութ)
Ռուս զինվորականները, ի պատասխան Տագանրոգի վրա վերջին հարձակման, զանգվածային հարձակում են իրականացրել ուկրաինական վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտների վրա, որոնք աջակցում են ռազմարդյունաբերական համալիրի շահագործմանը, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Բոլոր օբյեկտները խոցվել են։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ Ռուսաստանը խոշորագույն հարվածներից մեկն է հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին։
Ըստ նրա՝ այսօր Ռուսաստանը 93 թեւավոր և բալիստիկ հրթիռներով հարվածել է Ուկրաինային երկրի էներգետիկ օբյեկտներին։ «81-ը խփվել է, որից 11-ը՝ F-16 կործանիչների օգնությամբ»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
Հարձակմանը մասնակցել է նաև 200 անօդաչու թռչող սարք։ Նշվում է, որ Իվանո-Ֆրանկովսկի շրջանն այսօր կրել է պատերազմի ընթացքում ամենազանգվածային հարձակումը։