Զբոսաշրջությունը՝ Երևանից դեպի մարզեր․ հայ-իրանական փառատոնը կանցկացվի Սյունիքում

Տուրիզմի զարգացման, հարևան երկրների միջև փոխադարձ կապի ամրապնդման, հաճելին ու օգտակարը մեկտեղելու երկուստեք ձգտումով, Սյունիքում օգոստոսի 10-11-ը անցկացվելու է հայ-իրանական մշակութային խոհանոցային փառատոն։
Ըստ բանախոսների` փառատոնն ունի մեծ նշանակություն։ Այն ուղղված է հետկորոնավիրուսյան ժամանակահատվածում նոր, մրցունակ, տարածաշրջանային միասնական արդյունքի ձևավորմանը, մշակութային ասպարեզում ու շուկայում առավել մրցունակ հանդես գալու գործընթացին։
«Կորոնավիրուսից հետո, երբ իրականում աշխարհը, համաշխարհային շուկան նոր է վերաձևավորվում, զբոսաշրջությունը կարևորող բոլոր երկրները ձգտելու են ամեն ինչ անել, այս վերաձևավորվող շուկան դեպի իրենց գրավելու համար։ Համոզված ենք, որ այս միջոցառումը հայ-իրանական համագործակցությամբ նպաստելու է տարածաշրջանում մեծ զբոսաշրջային արդյունք ունենալուն։ Սա նաև նպաստելու է զբոսաշրջությունը Երևանից դեպի մարզեր ապակենտրոնացնելուն, Սյունիքի մարզի պատմամշակութային ժառանգության ու զբոսաշրջային հզոր ներուժը բացահայտելուն։ Սյունիքում տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկները հնարավորություն կունենաn վայելելու, ճաշակելու հայ-իրանական խոհանոցը, հիանալու հայ-իրանական մշակությանին ընդհանրություններով ու առանձնահատկություններով»,- նշեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։