17-ամյա պատանին բակում շրջել է հոր հրացանը ձեռքին

17-ամյա պատանին բակում շրջել է հոր հրացանը ձեռքին

Նոյեմբերի 14-ին ոստիկանության Արտաշատի բաժնում ստացվել էր հավաստի տեղեկություն, որ Արտաշատ քաղաքի մի շենքի մոտակայքում քաղաքացին շրջում է զենքը ձեռքին:

Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նշված վայրից, օդաճնշիչ հրացանով հանդերձ, բաժին է ներկայացվել արտաշատցի 17-ամյա մի պատանի:

Հայտնաբերված հրացանի վերաբերյալ տղան հայտնել է, որ այն պատկանում է հորը: Նաև նշել է, որ ինքը հրացանը վերցրել է ավտոտնակից առանց հորը տեղեկացնելու:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են: