Քննարկումների փուլում ենք, հուլիսի 29-ի հանրահավաքին կներկայացնեմ մեր առաջիկա անելիքները․ Իշխան Սաղաթելյանը՝ պայքարի նոր թափ հավաքելու մասին

Քննարկումների փուլում ենք, հուլիսի 29-ի հանրահավաքին կներկայացնեմ մեր առաջիկա անելիքները․ Իշխան Սաղաթելյանը՝ պայքարի նոր թափ հավաքելու մասին

Ըստ մամուլի՝ ընդդիմադիրների հավաքները նոր թափ են հավաքելու սեպտեմբերից։ Նշենք, որ առաջիկայում սպասվող հավաքը հուլիսի 29-ին է։ Թե ի՞նչ ֆորմատով է լինելու նոր թափը և ի՞նչ է նախատեսվում անել մինչև սեպտեմբեր՝ MediaHub.am-ը փորձեց ճշտել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանից։

«Իհարկե, լիքը բաներ կան նախատեսված, բայց ճիշտ կլինի, որ Իշխան Սաղաթելյանից ճշտեք»,- ասաց նա։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը MediaHub.am-ի հետ զրույցում նշեց, որ հուլիսի 29-ի հանրահավաքին կխոսի այդ մասին։

«Քննարկումների փուլում ենք, հուլիսի 29-ի հանրահավաքին փորձելու եմ առավելագույնս ներկայացնել մեր առաջիկա անելիքները։ Աշխատանքները շարունակվում են»,- հայտնեց նա։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրության»շարժման մասնակից պատգամավորները բազմիցս հայտնել են, որ խորհրդարան վերադառնալու են բացառապես իրենց օրակարգով։

Լիաննա Թորոսյան