Հասարակության մի ինչ-որ տոկոսի մանիպուլացնելու ֆանտաստիկ արվեստին է տիրապետում Փաշինյանը․ Զոհրաբյան
Այս իշխանության վերջին «коронный номер»-ը մնացել է հրապարակում գիլյոտիններ, կախաղաններ տեղադրելը: Ցավոք սրտի, Փաշինյանը շատ լավ տիրապետում է հասարակության մի ինչ-որ տոկոսի մանիպուլացնելու ֆանտաստիկ արվեստին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Իր հենարանը այն սեգմենտն է, որն ուզում է արյուն, որն ուզում է գիլյոտիններ։ Փաշինյանը շատ լավ զգում է, այն ժամանակ նախկիններ, թալան, իսկ հիմա էլ նոր մեղավորներ են կարգվում Արցախի քաղաքական էլիտան»,- ասաց Զոհրաբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում