Չարլզ III-ը ճանապարհորդելիս իր հետ վերցնում է փափուկ արջուկ եւ զուգարանի նստատեղ․ Page Six

«Թագավոր» գրքի հեղինակ Քրիստոֆեր Անդերսենը բացահայտել է Չարլզ III-ի «ռայդերը», գրում է Page Six-ը։
«Չարլզ III-ը ճանապարհորդելիս իր հետ վերցնում է իր մանկության փափուկ արջուկը, որին թույլ է տալիս դիպչել միայն իր դայակ Մեյբլ Անդերսոնին»,-գրում է աղբյուրը։
Գրքում նշվում է նաեւ, որ թագավորը վերցնում է նաեւ զուգարանի նստատեղ, բայց այդ, նրա հետ է լինում իր անձնական խոհարարը։
Քրիստոֆեր Անդերսենը նաեւ բացահայտել է թագավորական ընտանիքի «ամենազվարճալի տարօրինակությունը»։
«Կարծում եմ, որ դա ամենազվարճալի տարօրինակություններից մեկն է։ Թագավորական ընտանիքի մի քանի անդամներ դա ունեն, թագուհին էլ է ունեցել, նրանք չեն սիրում քառակուսի սառույցի խորանարդիկներ: Նրանք իրենց հետ տանում են սառցե սկուտեղներ, քանի որ նրանց դուր չի գալիս քառակուսի խորանարդիկների զնգոցը»,-գրել է Անդերսենը։
Նյութի աղբյուրը՝ NEWS.am