ԱԺ-ն ընտրեց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նոր անդամին

ԱԺ-ն ընտրեց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նոր անդամին

ՀՀ ԱԺ-ն սեպտեմբերի 15-ի նիստին հրապարակվեցին Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության գաղտնի քվեարկության արդյունքները։

Թափուր պաշտոնը զբաղեցնելու հայտ էր ներկայացրել ՀՌՀ նախագահի պաշտոնակատար Տիգրան Հակոբյանը։ Նրա թեկնածությունը պաշտպանել եւ առաջադրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Հակոբյանի օգտին քվեարկել է 66 պատգամավոր։ Ընդդիմությունը ոչ քննարկումներին, ոչ էլ գաղտնի քվեարկությանը չի մասնակցել։