Վարչապետը սկանդալի կենտրոնում․ (տեսանյութ)

Վարչապետը սկանդալի կենտրոնում․ (տեսանյութ)

Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը սկանդալի կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ համացանցում տարածվել է նրա ու իր ընկերների մասնակցությամբ երեկույթի տեսանյութը:

Այդ մասին հայտնում է Asianet Newsable-ը և մանրամասնում, որ տեսանյութում 36-ամյա կին վարչապետը ոգելից խմիչք է օգտագործում, անկաշկանդ պարում է, երգում և զվարճանում է իր մյուս ընկերների հետ:

Ֆին օգտատերերը վրդովմունքով ու քննադատաբար են արտահայտվել Սաննա Մարինի պահվածքի վերաբերյալ, նշելով, որ դա հարիր չէ երկրի վարչապետին:

Ինքը՝ երիտասարդ ղեկավարը մեկնաբանելով այդ ամենը, նշել է, որ ոչ մի դատապարտելի բան չկա իր արարքում և հավելել՝ իշխանության մեջ գտնվում են սովորական մարդիկ, որոնք իրավունք ունեն սովորական կյանք վարելու: 

Տեսանյութը՝ այստեղ․