Ալիևը հերքում է Ալեն Սիմոնյանին ու պաշտպանում ՌԴ-ին

Ալիևը հերքում է Ալեն Սիմոնյանին ու պաշտպանում ՌԴ-ին

Աստանայում Ադրբեջանի նախագահ Ալիեւը այսօր հայտարարել է, որ սեպտեմբերին հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողությունները դադարեցվել են Ռուսաստանի միջնորդությամբ:

Ըստ այդմ, Ալիևը հերքել է ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, թե սեպտեմբերյան ռազմական ագրեսիան կանգնեցնելու գործում մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ն:

Հիշեցնենք, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում Ալեն Սիմոնյանը հայտարարել է.

«Մեծ է եղել ԱՄՆ աջակցությունը, բայց ես չեմ ուզում որևիցե ձևով դա գերադասել, օրինակ, Ֆրանսիայի կամ Ռուսաստանի միջամտությունից»,- ասել էր նա։

Իսկ Երևանում  ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը նաև ասել. 

«Երախտապարտ ենք Միացյալ Նահանգներին, որի միջնորդությամբ սեպտեմբերի 14-ին ձեռք է բերվել փխրուն զինադադարի համաձայնություն»։