Ինքնասպանության համար թունաքիմիկատ խմած որդուն հիվանդանոց տանելիս հայրը վթարի է ենթարկվել

Ինքնասպանության համար թունաքիմիկատ խմած որդուն հիվանդանոց տանելիս հայրը վթարի է ենթարկվել

Մայիսի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 50-ամյա Գ. Գ․-ն Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Սարդարապատ գյուղի Աբովյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Գ. Գ․-ն, նրա ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ՝ 71-ամյա Զ. Բ․-ն և 24-ամյա Գ. Գ-․ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Աղբյուրը հայտնում է, որ վթարի ենթարկված Opel-ի վարորդն ու վիրավորները ընտանիքի անդամներ են և նրանք իրենց որդուն՝ 32-ամյա Հ. Գ․-ին, որը, ըստ նախնական տեղեկության, ինքնասպանություն գործելու նպատակով թունաքիմիկատ էր խմել, տեղափոխում էին հիվանդանոց, որի ժամանակ էլ, հավանաբար, շտապելով, որ վիրավորին հասցնեն հիվանդանոց, վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, ապա բախվել ծառին։ 

Ինքնասպանության փորձ կատարելու փաստով ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննական բաժանմունքում հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։