Բա ո՞ւր ա տուժողը․ ակնհայտ քաղաքական ֆարս է․ Զոհրաբյանը՝ Մալյանի դատավարության մասին

Սա քաղաքական ֆարս էլ չի։ Բայց անգամ եթե ես լինեի վարսահարդար, խոհարար կամ վարորդ այստեղ տեղի ունեցածը այնքան ակնհայտ քաղաքական ֆարս է, որ բացարձակ իրավաբան պետք չէ լինել այս ամենը հասկանալու համար։ Այս մասին Նարեկ Մալյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Եթե Նարեկ Մալյանի հանդեպ հարուցվել է քրեական գործ, ուրեմն պետք է լինի տուժող։ Նարեկ Մալյանին վերագրվում է, որ իր լայվի ժամանակ հնչեցրած մտքերը դրանք հանրության ինչ-որ մի խմբի մոտ կոնկրետ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակի հանդեպ ատելության խոսքեր են։ Բա ո՞ւր ա տուժողը»,- ասաց Զոհրանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում