Հերթը հասավ փրայմըրիզի վարկաբեկմանը

Փարաքարում անցակցված փրայմըրիզի՝ նախնական ընտրության արդյունքով համայնքի ղեկավարի պաշտոնակատար է ընտրվել նախկին համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը․ նա հավաքել է 594 քվե։
Լյուդվիգ Գյուլնազարյանը նոյեմբերի 18-ին էր հրաժարական տվել կրիմինալ պատմության մեջ հայտնվելու պատճառով. Երևանում սպանություն էր եղել, նա էլ էր դեպքի վայրում եղել ու ոտքից վիրավորվել։
Այս դեպքում, իրազեկների պնդմամբ, Գյումրիի ինտրիգը չի եղել և Գյուլնազարյանի հաղթանակը խիստ կանխատեսելի և պլանավորված է եղել:
Պսևդոփրայմըրիզն ընդամենը վարկաբեկել է ժողովրդավարության այն գործիքը, որն ամերիկյան քաղաքական մշակույթի բաղադրիչ է:
Գյուլնազարյանի հրաժարականի բուն մոտիվը ոչ թե նրանից ազատվելն է եղել, այլ կառավարման ճգնաժամ հրահրելը, ինչն, ի վերջո, պետք է հանգեցներ արտահերթ ընտրությունների:
Բանն այն է, որ Փարաքարի գործող ավագանիում ՔՊ-ն չուներ մեծամասնություն, ինչն էապես կաշկանդում էր նրան:
Իհարկե, չկա որևէ երաշխիք, որ արտահերթ ընտրությունները ստատուս-քվո են փոխելու՝ հօգուտ ՔՊ-ի: Նման երաշխիք չկա նաև Գյումրիում:
Արդյո՞ք Փաշինյանի թիմը հույսը դրել է վարչական ռեսուրսի չարաշահման վրա, թե՞ իշխանության հույսն այն է, որ տոտալ ճգնաժամի մեջ է նաև ընդդիմությունը:
Սրանք հարցեր են, որոնց պատասխանները կունենանք մարտի 30-ին:
Սուրեն Սուրենյանց