15,000 դրամ տուգանք՝ առանց վճարելու տրանսպորտից օգտվելու համար․ օրինագիծն ուղարկվել է ԱԺ

Կառավարությունը հաստատել է օրենսդրական նախաձեռնությունը, որով վարչական պատասխանատվություն է սահմանվում տրանսպորտից առանց վճարման օգտվող անձանց համար։
Օրինագիծն ուղարկվել է ԱԺ։
Ըստ քաղաքապետարանի նախագծի՝ ուղևորները պարտավոր են տրանսպորտային միջոց նստելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ քան մեկ րոպեի ընթացքում, վավերացնել տեղական վճարի վճարման կրիչը և մինչև ուղևորության ավարտը պահպանել իրենց մոտ: Վավերացված կրիչը և տեղական վճարի վճարման նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց պահանջի դեպքում տրամադրել այն ստուգելու նպատակով, որը եթե ուղևորները չներկայացնեն, ապա բացասական հետևանքներ կկրեն՝ վարչական պատասխանատվության կենթարկվեն։
Ուղևորները ենթարկվելու են տուգանքի՝ 15,000 դրամի չափով: