Լավրովը և Ֆիդանը քննարկել են նաև Մերձավոր Արևելքում և Անդրկովկասում տիրող իրավիճակը
Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքում և Անդրկովկասում տիրող իրավիճակը, ուկրաինական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը։
Այս մասին ասված է ՌԴ դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ՝ Նիժնի Նովգորոդում BRICS-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակում Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպման արդյունքներից հետո։
«Շոշափվել են միջազգային օրակարգի հիմնական ասպեկտները, այդ թվում՝ իրավիճակը Մերձավոր Արևելքում և Անդրկովկասում, ինչպես նաև որոշ միջազգային հարթակներում Սերգեյ Վիկտորովիչ Լավրովը տեղեկացրել է իր թուրք գործընկերոջը BRICS-ում Ռուսաստանի նախագահության առաջնահերթությունների մասին։
Ուրվագծվել են Ռուսաստանի Դաշնության հիմնարար գնահատականները ուկրաինական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,- հայտնել է նախարարությունը։
Ռուսական կողմից նաև առանձնահատուկ շեշտադրվել է սերտ փոխգործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը՝ ի շահ ընթացիկ խնդիրների լուծման, կապերի հետագա ընդլայնման և փոխգործակցության հեռանկարային ոլորտների որոնման։