Ծիծաղելի է․ Տեղի բնակիչը Փաշինյանի հայտարարության մասին, թե Տեղից այն կողմ Ադրբեջան է 

Չէ, անվտանգ չեմ զգում, բայց չեմ վախենում։ Ահա այսպես արձագանքեց MediaHub-ի հարցին, թե արդյոք անվտանգ է իր կյանքը համայնքում, Տեղի մանկական բժիշկը:

Նա նշեց, որ բանակը պետք է ապահովի անվտանգությունը, ժողովուրդն էլ պիտի թիկունք լինի։ 

«Իշխանությունը խելք խելքի պիտի տա, լավ բանակ ստեղծի՝ մեր զինվորները շատ լավն են, մեր տղերքը շատ լավն են։ Մերոնք շատ լավն են։ Մենք էդքան էլ լավ չենք զինված, բայց տղերքը նենց ոգի ունեն, որ մի ավտոմատով էլ կպաշտպանեն մեզ։ Բայց մի ավտոմատով հո առաջ չես գնա»,- ասաց նա։ 

Գյուղի բնակիչը պատմեց, որ թշնամին կամրջի վրա է եղել, մերոնք գնացել են, ասել, թե հետ քաշվեք. «Հետո իրենք մի պատառ հետ են քաշվել, բայց որ տրակտոր բան է տարվել, սկսվել է ամեն ինչ։ Թուրքերը չեն թողնում, որ մարդիկ իրենց բաղերը սերմեն, ասում են՝ մեր տերիտորիան է։ Ինչ է, սաղ Հայաստանն իրենց տերիտորիա՞ն է»,- նշեց նա։ 

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն էր ասում՝ Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանն է, մեր զրուցակիցն ասաց՝ դա հնարավոր չէ, ծիծաղելի բան է։ «Քանի տարվա պապական բաղեր ունենք, որ Տեղից այն կողմ է։ Մեր գերեզմանների յոթ քարեր այն կողմում են մնացել»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։