Զինվորական ծառայությունը պարտականությունից բացի, պետք է լինի առաքելություն. Օհանյան

«Քաղաքացիկան պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի օրենքի նախագծում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը խորքային խնդիրներ է տեսնում։ 

Նշենք, որ ըստ Սարգսյանի նախագծի՝ հնարավորություն է տրվելու 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։

Ըստ պատգամավորի` նրանք այդ հնարավորությունը կունենան զինվորական ծառայության անցնելու կամ կրճատված ժամկետով ծառայության և ՀՀ պետական բյուջե համապատասխան գումարներ վճարելու միջոցով։

«Եթե այս նախագիծը մենք ընդունեինք նախկինում կամ այնպիսի իրավիճակում, որում հայտնված չէր լինի Հայաստանի Հանրապետությունը, մի գուցե ընդունելի լիներ, որովհետև որոշակի հարցեր այն կարգավորում է»,- ասաց ՊՆ նախկին նախարարը։

Օհանյանը նշեց, որ հաշվի առնելով ներկա ռազմաքաղաքական իրավիճակը՝ պատերազմի վերսկսման տարբերակը, հնարավորություն է տալիս, որ այլ որոշումներ ընդունեն։

«Որպեսզի ավելի խստացված լինեն զինվորական ծառայության վերաբերյալ համապատասխան պատկերացումները։ Զինվորական ծառայությունը պարտականությունից բացի, պետք է լինի առաքելություն»,- ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավարը 

Մանրամասները՝ տեսանյութում