Սերգեյ Ասատուրովի խափանման միջոցը փոխվեց

Սերգեյ Ասատուրովի խափանման միջոցը փոխվեց

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստին փաստաբան Արայիկ Ներսիսյանը Ասատուրովի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց՝  տեղեկացնելով, որ եռամարտի աշխարհի առաջնություն է լինելու ԱՄՆ-ում, Ասատուրովին անհրաժեշտ է մեկնել։   

Դատախազը միջնորդեց խափանման միջոցը փոխելու դեպքում 5 միլիոն դրամ գրավ կիրառել։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը միջնորդությունը բավարարեց։

Դատարանը որոշեց փոխել Սերգեյ Ասատուրովի խափանման միջոցը, կիրառվեց գրավ՝ 2 միլիոն դրամ։