Ադրբեջանցին Բնունիսի բնակչի դռան զանգը տվել է, հետո փախել․ գյուղապետ

Ադրբեջանցին Բնունիսի բնակչի դռան զանգը տվել է, հետո փախել․ գյուղապետ

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, թե եղանակային անբարենպաստ պայմանների՝ ցածր տեսանելիության հետևանքով Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանցի երկու զինծառայող է մոլորվել։

MediaHub-ի հետ զրույցում Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանը պատմեց, որ ադրբեջանցի զինծառայողներից մեկը Սիսիանի գյուղերից մեկում է հայտնվել, վերջինիս գյուղի տղաները գտել են, վնասազերծել։ 

ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ, ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: «Ըստ նրա խոսքի, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանցի զինծառայողը, ըստ մեր տեղեկությունների, սկզբում Բնունիսում է եղել, հետո հայտնաբերվել է Աշոտավան գյուղի փողոցում։

MediaHub-ի հետ զրույցում Բնունիսի վարչական ղեկավար Գոռ Հովհաննիսյանը հայտնեց, որ ադրբեջանցին որևէ բնակչի տուն չի մտել։

«Տներից մեկի զանգն է տվել, հետո փախել, ներս չի մտել»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանը մեզ փոխանցեց, որ ադրբեջանցի մյուս զինծառայողին դեռ փնտրում են։

Լիաննա Թորոսյան