«Իսլամական պետությունը» սպառնացել է ահաբեկչություններ կազմակերպել ՉԼ քառորդ եզրափակիչում (լուսանկար)

«Իսլամական պետությունը» սպառնացել է ահաբեկչություններ կազմակերպել ՉԼ քառորդ եզրափակիչում (լուսանկար)

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը սպառնացել է ահաբեկչություններ կազմակերպել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի խաղերում։

Խմբավորումը հրապարակել է զինված տղամարդու պատկեր և այն մարզադաշտերի անունները, որտեղ այս շաբաթ տեղի են ունենալու Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի հանդիպումները.

Նկարում առկա է նաև «Սպանել նրանց բոլորին» մակագրությունը:

Մարզադաշտերի թվում են «Էմիրեյթսը» (Անգլիա), «Պարկ դը Պրինսը» (Ֆրանսիա), «Մետրոպոլիտանոն» (Իսպանիա), «Սանտյագո Բեռնաբեուն» (Իսպանիա)։