Ազգերի լիգա․ Ֆինլանդիան հաղթեց Մոնտենեգրոյին

Ազգերի լիգա․ Ֆինլանդիան հաղթեց Մոնտենեգրոյին

Հելսինկիում կայացավ Ազգերի լիգայի (B լիգա) երկրորդ տուրի հանդիպումը, որում Ֆինլանդիան սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյին։

Ֆինլանդիայի հավաքականի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ջոել Պոյանպալոն։

Ֆինների համար այս հաղթանակն առաջինն էր Ազգերի լիգայի 2022/23 խաղարկությունում։

Մրցաշարային աղյուսակ՝ Ֆինլանդիա՝ 4 միավոր (2 հանդիպում), Մոնտենեգրո՝ 3 (2), Բոսնիա և Հերցեգովինա՝ 1 (1), Ռումինիա՝ 0 (1)։