Կառավարության շենքը երեք շարքով ոստիկաններով շրջապատված է

Այս պահին ոստիկանական ուժերը երեք շարքով շրջապատել են Կառավարության շենքը (Կառավարական տուն, 1), ինչը երևում է կից ներկայացված լուսանկարում:
Հիշեցնենք, որ ընդդիմությունն այսօր համաազգային հավաք է կազմակերպել Ֆրանսիայի հրապարակում, որին մասնակցում են ՀՀ հազարավոր քաղաքացիներ: Մամուլում շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ ոստիկանությունը մեծաքանակ ուժեր է կենտրոնացրել նաև Ֆրանսիայիա հարակից տարածքներում: