Վահան Քերոբյանն ու ԱԶԲ փոխնախագահը քննարկել են Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերը

Վահան Քերոբյանն ու ԱԶԲ փոխնախագահը քննարկել են Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերը

 ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիքսին Չենի գլխավորած պատվիրակությանը:  Քննարկվել են Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերը, որտեղ հնարավոր է ծավալել երկկողմ արդյունավետ համագործակցություն։  

Անդրադարձ է կատարվել տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավմանը, էներգետիկայի, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության հնարավորություններին, կլիմայի փոփոխության հիմնախնդիրներին, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի զարգացմանը: