Ֆիլիպինների նախկին բռնապետի որդին ստանձնեց երկրի նախագահի պաշտոնը

Ֆիլիպինների նախկին բռնապետի որդին ստանձնեց երկրի նախագահի պաշտոնը

Ֆիլիպինների նախկին բռնապետ Ֆերդինանդ Մարկոսի որդին ստանձնեց երկրի նախագահի պաշտոնը։

64-ամյա Ֆերդինանդ Մարկոս կրտսերը, որը հայտնի է նաև որպես Բոնգնբոնգ Մարկոս, պետության 17-րդ ղեկավարի պաշտոնում ընտրվել է մայիսի 9-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքներով։

Փոխնախագահ է դարձել պաշտոնաթող նախագահ Ռոդրիգո Դուտերտեի դուստրը՝ Սառա Դուտերտե-Կարպիտոն։ Դուտերտեի վեցամյա ավտորիտար կառավարումից հետո իրավապաշտպանները, կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչները և քաղաքագետները մտավախություն ունեն, որ Մարկոս կրտսերը կարող է ավելի կոշտ քաղաքական կուրս ընտրել։ Քարոզարշավի ընթացքում նա հրաժարվել է դատապարտել իր հոր բռնապետական ռեժիմն ու ընտանիքի մասնակցությամբ կոռուպցիան: