Խնդիր չկա, կգնամ. Աջապահյանը հետ կպահի՞ ինքնասպանությունից

Խնդիր չկա, կգնամ. Աջապահյանը հետ կպահի՞ ինքնասպանությունից

Միքայել Աջապահյանը պատրաստ է կանխել ինքնասպանությունը Գյումրիում այսօր մի քաղաքացի, Սայաթ-Նովա 4 հասցեի մոտ բարձրացել է եղևնու ծառի վրա և սպառնում է կախվելու միջոցով ինքնասպանություն գործել՝ պահանջելով, որ դեպքի վայր գա Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։

MediaHub.am-ին Միքայել եպիսկոպոս Աջապահյանը փոխանցեց, որ տեղյակ է պահանջին։ 

«Հոգևորական է գնացել այնտեղ, այնպես չէ, որ միայն իմ անունն է տվել, տղամարդն ասել է՝ կամ ես, կամ որևէ այլ հոգևորական»,- ասաց նա։

Թեմի առաջնորդի խոսքով՝ ինքը տեղյակ չէ՝ ինչ պատճառով է տղամարդը սպառնում ինքասպանություն կատարել։ 

«Սպառնում է ինքնասպան լինել, Հայր սուրբն այնտեղ է, տեսնենք, թե ինչպես կբանակցի»,- փոխանցեց եպիսկոպոսը։

Դիտարկմանը՝ եթե տղամարդը պնդի, որ հենց Աջապահյանը պետք է հանդիպի իրեն, վերջինս պատասխանեց․

«Խնդիր չկա, ինչի՞ մասին է խոսքը, կգնամ»։ 

Լիաննա Թորոսյան