Էրեխեքի մասունքները զիբիլի պես շպրտածներից ինչ եք սպասում, որ ասեին Էդգար Ղազարյանին․ զոհվածի մայր

Թո'ղ ժողովուրդը տեսնի, թե ինչ խուժան է Ազգային ժողովում, որ այդ փողոցայիններն են տնօրինում իրենց ճակատագիրը։ Մեր էրեխեքի մասունքները, որպես զիբիլ, շպրտել էին մի կողմ, հայհոյանքն ի՞նչ է, որ չտան Էդգար Ղազարյանին․ MediaHub-ի հետ զրույցում ասում է «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման անդամ, 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը։
Ինչպես արդեն հայտնի է, Էդգար Ղազարյանին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու խորհրդարանական ընդդիմությունն առաջադրել է՝ ընդառաջելով «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման ներկայացուցիչներին։
Այսօր ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստին, որտեղ քննարկվում էր ընդդիմության առաջադրած թեկնածու Էդգար Ղազարյանի հարցը, ընդդիմությունը ներկա չէր, փոխարենը ներկա էին ՔՊ-ական պատգամավորները, ովքեր ակտիվորեն մասնակցում էին Էդգար Ղազարյանին նվաստացնելու ցերեկույթին։
Նիստը վերածվեց իսկական լեզվակռվի, որի ընթացքում հնչում էին փոխադարձ վիրավորանքներ։ Մեջբերում ենք ՔՊ-ական պատգամավորների՝ Էդգար Ղազարյանի հասցեին հնչած արտահայտությունները։
Արթուր Հովհաննիսյան․ «Քեզանից ուրիշ բառեր լսեմ, չփոշմանես, քեզ կարգին պահի», «Չեմ թողնելու Էդգար Ղազարյանը ելույթ ունենա», «Խելոք նստի տեղդ, կկարդաս՝ կգնաս», «Ժողովրդին մեկը բան ասի, լեզուն կկտրեմ, ականջներն էլ հետը․ ընդունեք սա որպես սպառնալիք», «Էդ որ հրապարակներում հեռվից միկրաֆոնով գոռում էր՝ առանց մեր դեմը կանգնելու», «Ընդդիմադիրները ծաղրում են մարդու իրավունքները մեր երկրում՝ ուղարկելով այս ծաղրածուին», «Այս թեկնածուն խայտառակություն է ուղղակի»։
Ռուստամ Բաքոյան․ «Պարոն խեղկատակ», «Դու ուղեղ չունես», «Ձեզ ձեռք առնելու համար են բերել»։
Արփի Դավոյան․ «Ավելի վատ բնորոշումներ կարանք տանք»։
Գեւորգ Պապոյան․ «Լպիրշ, լկտի վարքագիծ»։
Բոլորով․ «Դու ով՞ ես արա՛»։
Նաիրա Մելիքյանը շեշտում է՝ ՔՊ-ում փողոցային շներ են, ի՞նչ կա այստեղ զարմանալու։
«Թող ժողովուրդն իր աչքով մեկ անգամ եւս տեսնի, թե ովքեր են սրանք։ Վիրավորանքները, որ հնչեցնում էին Էդգար Ղազարյանի հասցեին, բնութագրում է ՔՊ-ականների ով լինելը։ «Միասին» շարժումը շատ հավանական է, որ կդիմի իրավապահ մարմիններին՝ Էդգար Ղազարյանի նկատմամբ անհարգալից արտահայություններ ու սպառնալիքներ հնչեցրած ՔՊ-ականներին օրենքի շրջանակներում պատժելու համար։ Մենք կխոսենք Էդգարի հետ, վստահ ենք, որ նա բողոք կներկայացնի։ Սրանք պիտի ներողություն խնդրեն»,- ասաց մեր զրուցակիցը։
Լիա Սարգսյան