Կապիտուլյացիայի իշխանությո՞ւն

Կապիտուլյացիայի իշխանությո՞ւն

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՔՊ խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանն է, որի՝ ընդդիմությանը տված գնահատականները դուրս են գալիս քաղաքագիտության շրջանակներից ու հատուկ ծառայություն են Փաշինյանին։

Ի՞նչ է ասել Փաշինյանի «ագիտատորը»

«Թալանի փրկության, թալանի ազատագրման շարժման գաղափարախոսները, այսպիսով, ոչ միայն անում են ամենը թալանածը պետությանը չվերադարձնելու, այլ նաև այդ թալանածի դիմաց պետությանը հարկեր չվճարելու համար։ Այսքան բան»,- ֆեյսբուքյան էջում գրել է ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

Ասել, թե Ջուլհակյանի կարծիքն իշխանության ճամբարում բացառիկ է՝ անկեղծ չի լինի։ Փաշինյանն ու նրա թիմի անդամները, թերևս, կարծում են, որ իրենց իշխանությունը հավերժ է ու ցանկացած ընդդիմախոսի փակցնում են «թալանչի» անունը, եթե նույնիսկ իշխանության դեմ ծավալվում է բազմահազարանոց շարժում, որի մասնակիցների գերակշռող մասը երբեք որևէ առնչություն չի ունեցել պետական համակարգի, պետական ֆինանսների տնօրինման հետ։

Կապիտուլյանտների իշխանություն

Եթե տեսականորեն ընդունենք Փաշինյանի թիմի վարկածը ու «նախկիններին» համարենք «թալանչի», ապա նույն տրամաբանությամբ, բայց արդեն առանց տեսության՝ վստահ կարող ենք գործող իշխանությանը համարել կապիտուլյանտական։ Ընդ որում, եթե նախկինների թալանի փաստի վերաբերյալ դատական որևէ ակտ չկա, ապա Փաշինյանի կապիտուլյանտ լինելու փաստը հաստատված է՝ պարտված պատերազմով, Նոյեմբերի 9-ի փաստաթղթով։

Վահրամ Բագրատյան