Սուր կտրող-ծակող գործիքով հարձակվել են փաստաբան Գայանե Պապոյանի վրա

Սուր կտրող-ծակող գործիքով հարձակվել են փաստաբան Գայանե Պապոյանի վրա

ԱԱԾ շենքի մոտ սուր կտրող-ծակող գործիքով հարձակվել են ինձ վրա։ Այս մասին MediaHub.am-ին հայտնեց փաստաբան Գայանե Պապոյանը։

Փաստաբանը նշեց, որ այս պահին քննչական գործողությունների է, դեպքի մասով մանրամասներն ավելի ուշ կհայտնի։

Վերջինս նաև հայտնեց, որ իր ֆեյսբուքյան էջում որոշ տեղեկություններ արդել գրել է։

Գրառումը՝ ստորև․

«Անպատժելիությունը հասել է ԱԱԾ շենքի մոտ!!

Այսօր առավոտյան ԱԱԾ շենքի մոտ՝ անցագրային կետի և Սայաթ Նովա 27 շենքի բակային հատվածում, սուր կտրող-ծակող գործիքով ինձ վրա հարձակում է գործել մի տղամարդ, ապա , երբ ես դիմել եմ փախուստի՝ մտնելով ԱԱԾ ընդունարան և օգնություն կանչելով ԱԱԾ աշխատակիցներից, վերջինս այդ նույն գործիքով վնասել է այնտեղ կայանված ավտոմեքենաս։

Ահազանգել եմ ոստիկանություն, կարճ ժամանակ անց եկան ոստիկանները և Կենտրոն քննչական բաժնի քննիչները։ Ի դեպ, օպերատիվ կերպով կատարեցին բոլոր անհրաժեշտ գործողությունները, ինչի համար շնորհակալ եմ։

Մոտ 2 ժամ հետո տղամարդը հայտնաբերվեց և ձերբակալվեց!!

Հ.Գ. օրը ցերեկով... ԱԱԾ շենքի մոտ...
Հ. Գ. Ինձ ոչինչ չի պատահել»,-գրել էր նա։

Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյանը MediaHub.am-ին փոխանցեց, որ կատարվածը Գայանե Պապոյանի մասնագիտական գործունեության հետ որևէ առնչություն չունի։

«Մնացյալ հանգամանքները պարզելու ուղղությամբ իրավապահների կողմից աշխատանքներ տարվում են:

Այնուամենայնիվ մենք դատապարտում ենք մեր գործընկերոջ նկատմամբ կատարվածը»,-ասաց նա:


Լիաննա Թորոսյան