Ռուսական զորքը գիշերը X-22 հրթիռներով հարվածել է Օդեսայի մարզին. կա 17 զոհ (լուսանկարներ)

Ռուսական զորքը գիշերը X-22 հրթիռներով հարվածել է Օդեսայի մարզին. կա 17 զոհ (լուսանկարներ)

Ուկրաինան հայտարարել է, որ ռուսական զորքը գիշերը հարված է հասցրել Օդեսայի մարզին: Հարվածը հասցվել է երեք X-22 հրթիռով. այդ մասին ասված է Օդեսայի իշխանությունների պաշտոնական հաղորդագրության մեջ, որը տարածել է Օդեսայի քաղաքային խորհուրդը. գրում է korrespondent.net-ը։

«Օդեսայի մարզի Բելգորոդ-Դնեստրովսկի շրջանում Սև ծովի ուղղությամբ Տու-22 ռազմավարական ինքնաթիռի գիշերային հրթիռային հարվածի հետևանքով 3 X-22 հրթիռով խոցվել է բազմաբնակարան շենք և երկու հանգստի կենտրոն»:

Հաղորդվում է նաև, որ անցած գիշեր Օդեսայի մարզում ռուսական զորքերի հրթիռային հարվածներից զոհվել է 17 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Եվս 31 մարդ վիրավորվել է։