Երեկ վիրավորված զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկ Տեղում վիրավորված զինծառայողների առողջական վիճակին։

Նա նշեց, որ վեց վիրավորներից չորսն արդեն Երևանում են։

«Երեքի վիճակը բավարար է, մյուս երեքինը՝ ծանր, միջին ծանրության և ծայրահեղ ծանր»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը տեղեկացրեց, որ երկու զինծառայողներ այս պահին Սիսիանի հոսպիտալում են, նրանց Երևան բերելու անհրաժեշտություն չկա։

Մանրամասները՝ տեսանյութում։