Ձերբակալում են Արմեն Աշոտյանին. փաստաբան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը րոպեներ առաջ գրառում կատարեց՝ նշելով, որ ձերբակալում են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։
Նա նշել է, որ մանրամասներն ավելի ուշ կհայտնի։
Հիշեցնենք, անցած տարեվերջին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, նախկին նախարար Արմեն Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման, որն առաջացրել է ծանր հետևանքներ և փողերի լվացման հատկանիշներով: