ՊՆ-ն հերքում է

ՊՆ-ն հերքում է

Նախօրեին լուր տարածվեց, թե Հայաստանը Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր է ստորագրել։

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը, MediaHub-ի հետ զրույցում մեկնաբանելով Iran International կայքում զետեղված այդ տեղեկությունը, այն որակեց «մտացածին»:

«Մտացածին, հորինված բովանդակությամբ հրապարակումներին չենք արձագանքում»,- ասաց Թորոսյանը։