Կարծում եմ՝ ՍԴ-ում «‎Մարտի 1»‎-ի հետ կապված անելիք չկա․ Սեդա Սաֆարյան

Կարծում եմ՝ ՍԴ-ում «‎Մարտի 1»‎-ի հետ կապված անելիք չկա․ Սեդա Սաֆարյան

Մենք ունենք բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող և պետության համար կարևոր փաստաթուղթ ու պետք է պահենք այդ փաստաթուղթը և՛ բովանդակային, և՛ ձևական առումով։

Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՍԴ դատավորի թեկնածու Սեդա Սաֆարյանը։ Խոսելով այն լուրերի մասին, թե Սեդա Սաֆարյանը ՍԴ է գալիս, որպեսզի նաև նպաստի «Մարտի 1»‎-ի բացահայտմանը՝ վերջինս պատասխանեց՝ «‎Մարտի 1»‎-ը բացահայտողները կբացահայտեն։ «‎Մարտի 1»‎-ին վերաբերվող որոշումն արդեն կա, դա այս պահին փոփոխության ենթակա չէ, վերջնական է և ես կարծում եմ՝ ՍԴ-ում «‎Մարտի 1»‎-ի հետ կապված անելիք չկա։ Շահարկման թեմա է, շահարկում են, ես պարզապես գնում եմ ՍԴ՝ Սահմանադրական արդարադատության պահպանման առաքելությամբ»,-ասաց նա։ ‎

Հիշեցնենք, որ Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Սեդա Սաֆարյանի թեկնածությունը: Նշենք, որ Սեդա Սաֆարյանը Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ է եղել, նա ներկայումս էլ Մարտի 1-ի իրադարձություններից տուժողների ներկայացուցիչն է դատարանում։

Լիաննա Թորոսյան