Միացյալ Նահանգները ՄԱԿ-ին Ուկրաինայի վերաբերյալ բանաձևի չեզոք նախագիծ է ներկայացրել

Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից ի վեր ԱՄՆ-ն առաջին անգամ հրաժարվել է աջակցել ՄԱԿ-ի հակառուսական բանաձևի նախագծին ու ներկայացրել է իր՝ «Խաղաղության ուղին», որը մեղադրանքներ չի պարունակում Մոսկվայի հասցեին։
Փաստաթուղթը, որը տեսել է «ՌԻԱ Նովոստի»-ն, փետրվարի 24-ին կքննարկվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից։
Վաշինգտոնի բանաձեւը բաղկացած է երեք կետից՝ վշտի արտահայտություն «ռուս-ուկրաինական հակամարտության զոհերի համար», ռազմական գործողությունները շուտափույթ դադարեցնելու կոչ եւ երկրների միջեւ «տեւական խաղաղության» աջակցություն։
Միացյալ Նահանգները փետրվարի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային «պատմական» բանաձեւ կներկայացնի Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։