«Իմ՝ ԱԱԾ-ից դուրս գալուց հետո, այդ ի՞նչ կոռուպցիոն հանցագործություններ են բացահայտել»․ Վանեցյան

 

Ո՞վ է նախկին. 24news-ին տված հարցազրույցում նման հարց հնչեցրեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով իշխանության հայտարարություններին, թե «ամեն ինչի մեղավորը նախկին թալանչիներն են»։

«Այսինքն՝ նախկին թալանչի լինել չի կարելի, ներկա թալանչի լինել կարելի՞ է»,- նշեց նա՝ շեշտելով՝ ներկա թալանչիներ կան։

Արթուր Վանեցյանը նշեց, թե ամեն օր տեսնում ենք, որ ՔՊ-ի բոլոր անդամներն ու ՔՊ-ի կողքով անցնողները գնում են շքեղ բնակարաններ։

«Իրենք եկել են իշխանության ու իրենց քաղաքական հիմնական գիծը եղել է այն, որ մենք պետք է պայքարենք կոռուպցիայի դեմ, պետք է այս ու այն անենք»,- նշեց Վանեցյանը։

«Հայրենիք» կուսակցության ղեկավարի դիտարկմամբ՝ այդքան խոսում են «նախկին թալանչիներից», կա՞ մի դատված մարդ։

«Հիմա սա էլ պիտի ասեմ՝ երբ ես դուրս եմ եկել ԱԱԾ տնօրենի պաշտոնից, դրանից հետո ի՞նչ գործեր են բացահայտել, ի՞նչ է բացահայտվել։ Ի՞նչ գործեր են բերում, վաղեմությունն անցած, անհասկանալի գործե՞ր։ Շոու է»,- նկատեց Արթուր Վանեցյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։