Օդաչուների գործադուլի պատճառով չեղարկվել է մոտ 300 չվերթ․ Ֆինլանդիա

Օդաչուների գործադուլի պատճառով չեղարկվել է մոտ 300 չվերթ․ Ֆինլանդիա

Ֆիննական Finnair ավիաընկերությունը դեկտեմբերի 9-ին և 13-ին շուրջ 300 չվերթ է չեղարկում օդաչուների արհմիության գործադուլի պատճառով, հայտնում է Yle հանրային հեռուստաընկերությունը։

«Finnair-ը ստիպված է չեղարկել թռիչքները Ֆինլանդիայի օդաչուների միության բողոքի պատճառով: Գործադուլի շրջանակներում օդաչուները թռիչքներ չեն իրականացնի դեկտեմբերի 9-ին և 13-ին: Ընդհանուր առմամբ,չեղարկվել այս օրերին 300 թռիչք»,- ասվում է հեռարձակողի կայքում հրապարակման մեջ։

Նշվում է, որ գործադուլի պատճառով չվերթերի չեղարկման հետեւանքները կանդրադառնան ավիաընկերությունների մոտ 33 հազար հաճախորդների վրա։