ՔՊ-ի փոխարեն Արցախի ճակատագրով մտահոգված են Արևմուտքն ու ՌԴ-ն

ՔՊ-ի փոխարեն Արցախի ճակատագրով մտահոգված են Արևմուտքն ու ՌԴ-ն

Ադրբեջանը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Ռոբերտ Մենենդեսը:

Անգամ օտարազգիներն են մտահոգված Արցախի և արցախահայության ճակատագրով, սակայն ոչ ՔՊ-ականները: ՀՀ գործող իշխանություններն արցախյան հարցն իրենց համար փակել են և զբաղված են իշխանությունը վայելելով և ֆինանսական կարողություններ ավելացնելով:

Գերտերությունների համար Արցախն ընդամենը մեծ շախմատային խաղում մի ֆիգուր է, իսկ հայ ազգի համար Արցախը հայոց պետականության հիմքն է, հպարտությունն ու անվտանգության հիմնասյուններից մեկը: Փաշինյանն ու թիմն արցախյան ճակատում վերջին սրացումների համար մեղադրում են ռուսական խաղաղապահներին՝հայկական հողերը պետք է պաշտպանեն հայերը, իսկ ՌԴ, որպես դաշնակից՝կարող է միայն նպաստել և աջակցել հայերի ջանքերին:

Եթե ՀՀ քաղաքացիները մտահոգված չեն Արցախի ապագայով, ապա ինչու պետք է ՌԴ-ն, ԱՄՆ-ն և ԵՄ-ն հայերից ավելի հայ լինեն և զոհվեն հանուն Արցախի: Արցախն 90-ականներին ազատագրվել է հայոց բանակի, կամավորականների, Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնականության շնորհիվ: ՔՊ-ականները 2018թ.-ից մինչև այսօր կազմաքանդել են Հայաստան-Արցախ, Հայաստան-Սփուռք կապերը:

ՀՀ-ում իշխանափոխությունը նոր Սարդարապատ է՝միայն այդ պարագայում է հնարավոր կանգնեցնել թուրք-ադրբեջանական տանդեմին և ոչնչի մասին չմտածող ՔՊ-ին: 

 

Վահրամ Բագրատյան