Թուրքիայի հետախուզության ղեկավարը Սիրիայում է եղել․ նրան տեղափոխող մեքենան վարել է ապստամբների ղեկավարը (տեսանյութ)
Թուրքիայի հետախուզության ղեկավարը երեկվանից Դամասկոսում է եղել։
Նրան տեղափոխող մեքենան վարել է ապստամբների ղեկավար Ահմեդ ալ-Շարաան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընը ժամանել են Դամասկոս։
Դամասկոս էր ժամանել թուրք-կատարական պատվիրակությունը, որի կազմում են եղել Ֆիդանը, Քալընը և Կատարի պետական անվտանգության ծառայության ղեկավար Խալֆան ալ-Քաաբին։
Նրանք հանդիպել են սիրիական «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի եւ Սիրիայի ժամանակավոր վարչապետ Մուհամմեդ ալ-Բաշիրի հետ։ Քննարկել են Սիրիայում իրավիճակը։