Պուտինը ջանքեր է գործադրել, որ դադարեցնի արյունահեղությունը․ Զախարովա

Պուտինը ջանքեր է գործադրել, որ դադարեցնի արյունահեղությունը․ Զախարովա

Հայաստանի հետ հարաբերություններում Ռուսաստանի մտադրությունների անկեղծության վերաբերյալ Երևանի կասկածներին պատմական պատասխան կա։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

«Եթե Հայաստանում որևէ մեկը հարցեր ունի մեր մտքերի անկեղծության վերաբերյալ, իմ կարծիքով, որ դրա պատմական պատասխանը կա, դա մեր տղաների թիվն է, ովքեր պաշտպանել են Հայաստանը»,- ասել է դիվանագետը։

«Եւ Ռուսաստանի ղեկավարության և անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերը, որը նա ներդրել է, որպեսզի բազմիցս դադարեցնի արյունահեղությունը այս տարածաշրջանում», - հավելել է Զախարովան: