Արցախի հանձնման խոստումը եվրոպական կառույցներին ավելի վաղ է տրված եղել. Մելիքյան
Միջազգային որոշ կառույցներ դադարել են լռել և Հայաստանի իշխանություններին կոչ են անում դադարեցնել քաղաքական հետապնդումները, իսկ Եվրոպայի ամենամեծ քաղաքական կուսակցությունը՝ ԵԺԿ-ն, նմանատիպ կոչով է հանդես եկել և հրատապ բանաձև ընդունել քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի մասով, որի վերաբերյալ հերթական դատական նիստն է ընթանում այսօր։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն այսօր դատարանի դիմաց հայտնեց, որ սա առաջին դեպքը չէ, որ Եվրոպական միության իշխող կոալիցայի ամենամեծ ուժը նման կոչով է հանդես գալիս և նման բանաձև է ընդունում, ինչպես նաև դա միակ քաղաքական ընտանիքը չէ։
«Ես կարծում եմ, որ այս ամենը, իհարկե, կարևոր լինելով՝ պետք է ավելի մեծ հետևությունների չգնանք, քան իրականում դրանք կան։ Եվրոպական շատ այլ կառույցներ որոշակի ակնկալիքներ ունեն Հայաստանի իշխող ուժից, դրանց մի մասն արդեն իրականացվել է Արցախի հանձնման ձևով: Կարծում եմ՝ դա ավելի վաղ շրջանի խոստում էր, որ տրված է եղել հենց եվրոպական կառույցներին, և այս ամենը հաշվի առնելով՝ ակնկալիքները չափազանց մեծ լինել չեն կարող։ Մյուս կողմից՝ ես կարծում եմ, որ դա որոշակի զսպաշապիկի դեր կարող է կատարել ոչ միայն Արմեն Աշոտյանի, այլև այլ քաղբանտարկյալների մասով»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։
Մանրամասն՝ տեսանյութում