Ռուս խաղաղապահների տեղակայման վայրը կարող է Աղավնոյի հատվածում մնալ

Ռուս խաղաղապահների տեղակայման վայրը կարող է Աղավնոյի հատվածում մնալ

MediaHub.am-ը զրուցել էր Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանի հետ, ով վստահեցրել էր, որ ռուս խաղաղապահները դեռ Լաչինի միջանցքում են, իրենց զորամասերն էլ շարունակում են մնալ Բերձորում։ 

Նա շեշտել էր, որ Աղավնոյի հենակետը չի ապամոնտաժվել։ 

MediaHub.am-ի արցախյան աղբյուրները փոխանցում են, որ ռուս խաղաղապահների տեղակայման վայրը կարող է Աղավնոյում մնալ։

«Իսկ խաղաղապահների պոստը Աղավնոյից 700 մետր դեպի Հայաստան առաջին ոլորանի մոտ կարող է լինել՝ ԲՏՌ-ով բարձրանան»,-շեշտեց մեր աղբյուրը։ 

Հիշեցնենք, որ ըստ նախատեսվածի՝ Լաչինի միջանցքն Ադրբեջանին կհանձնվի օգոստոսի 25-ին։ Թշնամու վերահսկողության տակ են հայտնվելու նաև Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս համայնքները։ Մինչև այսօր կան բնակիչներ, որոնք չեն հեռացել համայնքներից։

Անի Գևորգյան