Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների համար
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում պատրաստակամություն է հայտնել շարունակել Ալմաթիում հարթակ տրամադրել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների համար։ Այս մասին հայտնում է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Պետության ղեկավարը հաստատել է ղազախական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու Ալմաթի հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար», - նշել է երկրի նախագահի մամուլի ծառայությունը։
Տոկաևը շնորհակալություն է հայտնել Ալիևին Աստանայում կայանալիք Քոչվորների V համաշխարհային խաղերին ներկայացուցչական մարզական պատվիրակություն ուղարկելու համար։