Ինչո՞ւ հետաձգվեց Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը․ Պետդեպի մեկնաբանությունը

Ինչո՞ւ հետաձգվեց Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը․ Պետդեպի մեկնաբանությունը

 

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը մեկնաբանել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նախատեսված հանդիպման հետաձգումը:

Նրա խոսքով՝ հանդիպման հետաձգման պատճառները «հարյուր տոկոսով պայմանավորված են պլանավորման խնդիրներով»

«Հույս ունենք հանդիպման օրը հնարավորինս շուտ նշանակել։ Մենք անհամբերությամբ սպասում ենք Վաշինգտոնում կայանալիք բանակցությունների հերթական փուլին, քանի որ կողմերը շարունակում են խաղաղ երկխոսություն փնտրել Հարավային Կովկասի տարածաշրջանի համար», - ասել է խոսնակը մամուլի ասուլիսում։

Նա կրկնել է, որ Երեւանի և Բաքվի միջև ուղղակի երկխոսությունը խնդիրների լուծման բանալին է․ «Մենք կարծում ենք, որ համաձայնության գալ հնարավոր է»։