Ո՞րն է ամենաթանկացած ապրանքն աշխարհում

Ո՞րն է ամենաթանկացած ապրանքն աշխարհում

Կակաոյի հատիկները դարձել են աշխարհի ամենաթանկ ապրանքը։

2024 թվականի փետրվարի կեսերին շոկոլադի պատրաստման համար հումքի գնանշումները բարձրացել են մինչև 6 հազար դոլար մեկ տոննայի դիմաց: Գրել է «Իզվեստիա» թերթը։

Տարեսկզբից կակաոյի գինը բարձրացել է ավելի քան 50 տոկոսով՝ հասնելով 1970-ականներից ի վեր ամենաբարձր մակարդակին։ 2022 թվականից կակաոյի հատիկները թանկացել են 130 տոկոսով՝ Էլ Նինյո կլիմայական երևույթի պատճառով, որը հանգեցրել է երաշտի և շոգի Արևմտյան Աֆրիկայում՝ այս հումքի արտադրության հիմնական տարածաշրջանում։

Արտադրության անկման և գների աճի մյուս պատճառն արդյունաբերության վիճակն է։ Արտադրողները ներդրումներ չեն կատարել զարգացման մեջ, և Արևմտյան Աֆրիկայի ծառերի մեծ մասն արդեն ծեր է և խոցելի եղանակային անբարենպաստ պայմանների և հիվանդությունների նկատմամբ: Քանի որ կակաոյի մեծ մասը արտահանվում է մինչև հաջորդ սեզոնի մեկնարկը, ներկայիս բարձր գները երկար ամիսներ չեն հասնի ֆերմերներին։

Մինչ այժմ արտադրողներն ակտիվորեն սնվում են պաշարների միջոցով. երեք տարի անընդմեջ սպառումը գերազանցում է բերքահավաքին, ինչը չի եղել վերջին 50 տարիների ընթացքում։