Արցախից տեղահանված անձինք ե՞րբ կարող են դիմել միանվագ 100-հազարական դրամը ստանալու համար

Արցախից տեղահանված անձինք ե՞րբ կարող են դիմել միանվագ 100-հազարական դրամը ստանալու համար

Յուրաքանչյուր արցախցու կտրամադրվի 100 հազար դրամ աջակցություն՝ անկախ տարիքից. ասուլիսում հայտարարել է  փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

«Անկախ տարիքից դրամական աջակցություն կցուցաբերվի: Արդեն երեքշաբթի օրվանից կարող են դիմել։ Անչափահասների դեպքում ծնողները կարող են նշել, թե ում բանկային հաշվին են ցանկանում, որպեսզի գումարը փոխանցվի»,- ասել է  նա։