Պետքարտուղարությունը կոչ է արել չանջատել Ռուսաստանը համացանցից

Պետքարտուղարությունը կոչ է արել չանջատել Ռուսաստանը համացանցից

Միացյալ Նահանգները կոչ է անում չանջատել Ռուսաստանը համացանցից, որպեսզի  քաղաքացիները չզրկվեն տեղեկատվության հասանելիությունից. հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

Ինչպես ասել է Փրայսը, տեղեկատվությունը պետք է շարունակի հոսել երկիր, իսկ համացանցը պետք է մնա ազատ և բաց հենց Ռուսաստանի ներսում:

Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել ռուս լրագրողներին և նրանց կազմակերպություններին, որոնք գտնվում են ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում։