Քննարկումներ են ընթանում անվտանգային համակարգի արդիականացման վերաբերյալ, արցախցին ապրելու, պայքարելու է Արցախում․ Սեյրան Հայրապետյան

Քննարկումներ են ընթանում անվտանգային համակարգի արդիականացման վերաբերյալ, արցախցին ապրելու, պայքարելու է Արցախում․ Սեյրան Հայրապետյան

«Ամեն խոսք չէ, որ պետք է քննարկենք, քննադատենք, իսկ իրականում քննադատելու շատ բան կա, այս պահին ինձ թվում է՝ կարելի է ձեռնպահ մնալ մեկնաբանությունից»։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը՝ անդրադառնալով՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, որ սեպտեմբերից Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի Արցախում, ԶՈՒ ստորաբաժանումները դուրս կբերվեն։

«Այն, ինչ վերաբերում է անվատանգային հարցերին, երբեմն պետք է ձեռնպահ մնալ մեկնաբանելուց։ Բայց պիտի ասեմ` կարևոր է, որ Արմեն Գրիգորյանի հայտարարության մեջ մեսիջ է ուղղվել, որ գոյություն ունի Արցախի ՊԲ, կատարում է իր խնդիրը։ Պետք է աշխատենք ՊԲ-ի կատարելագործման և մյուս հարցերով։ «Միասնական հայրենիք» խմբակցությունն իր առաջարկություններն է արել Արցախի զարգացման, անվտանագության համակարգի արդիականացման տեսլականի վերաբերյալ, հիիմա քննարկումներ են ընթանում»,-ասաց նա։

Անդրադառնալով դիտարկմանը, որ հնչում են քննադատություններ, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս բերելով Արցախից` Հայաստանը երես է թեքում, Սեյրան Հայրապետյանն ասաց․

«Հայաստանը Արցախից երեք թեքելու իրավունք չունի, Հայաստանի, Արցախի, սփյուռքի ժողովուրդը երեբեք թույլ չեն տալու, որ Հայաստանը երես թեքի։ Մենք եռամիասնություն ենք, ինչքան էլ թշնամին, տարբեր պետություններ հայտարարություններ անեն, որ Արցախի հարցը լուծված է, այդպես չէ։ Արցախի հարցը լուծվելու է այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը ճանաչի ԱՀ գոյությունը։ Արցախցին ապրում է, պայաքարում է, Արցախում շարունակելու է ապրել, պայքարել համայն հայության աջակցությամբ։ Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին ավելի հստակ քաղաքականություն վարել․ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու»,-եզրափակեց նա։

Անի Գևորգյան