Մենք մեզնով հեղափոխություն ենք անելու․ ՊՆ նախկին շենքի բնակիչ

Մեզ մեկ այստեղ են ուղարկում, մեկ՝ այնտեղ, ու քանի որ ՊԵԿ-ի բողոքի հիման վրա են մեզ դուրս հանել մեր տներից, հիմա այստեղ ենք եկել։ Այդ մասին այսօր ՊԵԿ շենքի մոտ իրականացվող բողոքի ակցիայի ընթացքում ասաց Պռոշյանում գտնվող ՊՆ նախկին շենքի բնակիչներից մեկը։

Նրա խոսքով՝ իրենք մեկ ժամ են տվել ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին, եթե նա դուրս չգա և իրենց հարցերին չպատասխանի, ապա իրենք պահանջելու են նաև Բադասյանի հրաժարականը։

«Թող գան խորհրդակցենք, հասկանանք, թե ինչու առաջ չկային, հիմա եկան, ու ինչու են այսպես վարվում մեզ հետ»,- նշեց նա։

Քաղաքացին նշեց, որ եթե անգամ 2018-ին իրենց ասեին, որ պետք է լքեն տարածքը, իրենք դուրս չէին գա։

«Այդ ժամանակ ՊԵԿ-ն այդտեղ չի էլ եղել»,- ասաց նա։

Քաղաքացին, որին Փաշինյանը «հպարտ» էր կոչում, հարց ունի, թե ինչո՞ւ նույն այդ Փաշինյանը չի օգնում հոգալ իր կարիքները։

«Դարձան թուրքից բեթար։ Թուրքը երևի ավելի լավն է, քանի որ էսպես չէր վարվի։ Ես հայից այսպիսի բան չէի սպասում, որ երեխաներին թևից բռնած կարող են տնից դուրս հանել։ Շարունակելու ենք այստեղ մնալ, մինչև արդարություն հաստատվի։ Մենք մեզանով հեղափոխություն ենք անելու։ Եթե ուժեղ լինենք, հեղափոխություն կանենք, այդքան կանք»,- նկատեց քաղաքացին։

Նշենք, որ ՊՆ նախկին շենքի բնակիչներն այսօր կրկին Պետական եկամուտների կոմիտեի առջեւ բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով Ռուստամ Բադասյանից ներքեւ իջնել եւ բացատրություն տալ, թե ինչու է ՊԵԿ-ը իրենց «թափառական» դարձրել։

Մանրամասները՝ տեսանյութում։