Ինչու՞ է Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում ՌԴ

Ինչու՞ է Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում ՌԴ

ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 4-6-ը կգործուղվի Մոսկվա՝Ռուսաստանի Դաշնություն. այդ մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությունից:

Պատվիրակությունը գործուղվում է Մոսկվա՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և 15-րդ լիագումարի համատեղ նիստի աշխատանքներին մասնակցելու համար: Պատվիրակության կազմում ընդգրկված են ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյան, արարողակարգի վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը, արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Սոֆյա Մնացականյանը, աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի առաջատար մասնագետ Էդուարդ Կարապետյանը, ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը, ԱԺ նախագահի ռեֆերենտ Զինա Զալիկյանը, ԱԺ լուսանկարիչ Դավիթ Հակոբյանը և ԱԺ աշխատակազմի հեռուստաօպերատոր Հրայր Քալաշյանը: