Առողջական ի՞նչ վիճակում են գերությունից վերադարձած տղաները

Առողջական ի՞նչ վիճակում են գերությունից վերադարձած տղաները

Երեկ ադրբեջանական գերությունից վերադարձած 17 տղաներն էլ անցել են բժշկական մանրակրկիտ հետազոտություն։ MediaHub.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, թե առողջական ի՞նչ վիճակում են տղաները։

«Յոթի մոտ վիրավորման հետևանքով առաջացած առողջական որոշ խնդիրներ են հայտնաբերվել։ Նրանք ընդունվել են ստացիոնար բուժման»,- ասաց Թորոսյանը։ 

Նա նշեց, որ տղաներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ 

Մենք փորձեցինք նաև պարզել, թե արդյո՞ք տղաները հարցաքննվել են։ Սակայն, ՔԿ խոսնակ Վարդան Թադևոսյանն ինչպես միշտ զանգերին չի պատասխանում, ավելի ճիշտ, պատասխանեց, բայց ասաց, որ ընդմիջման է, իսկ ընդմիջման ժամից հետո դադարեց պատասխանել զանգերին։ 

Նարե Գնունի