Լեհաստանը Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները ԼՂ-ում

Լեհաստանն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողությունների առնչությամբ, որի հետևանքով հրթիռակոծվել են քաղաքացիական ենթակառուցվածներ, վիրավորվել ու սպանվել են տասնյակ մարդիկ, ասված է X սոցիալական հարթակում հրապարակված Լեհաստանի ԱԳՆ հայտարարության մեջ․
«Լեհաստանը լուրջ մտահոգություն է հայտնում Ղարաբաղում հակամարտության էսկալացիայի առնչությամբ։ Կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները։
Մենք հորդորում ենք երկու կողմերին վերսկսել խաղաղության երկխոսությունը՝ ԵՄ և ԱՄՆ ներգրավմամբ»։